Լրահոս
Օրվա լրահոսը

57 հիվանդանոցային մահճակալ՝ Արցախին. ԿԽՄԿ-ի առաջնահերթություններից է առողջապահական հաստատություններին օգնություն տրամադրելը

Հունիս 24,2020 10:20

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ:

Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Սույն օգնության նպատակն է աջակցել ընդհանուր առմամբ առողջապահական համակարգին։ Այն նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

Արձագանքելով COVID-19-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը: Մի շարք հիվանդանոցներ ու Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը, վարակի տարածման դեմ պայքարի ու կանխարգելման նպատակով՝ ԿԽՄԿ-ից արդեն ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք, ախտահանիչ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի ու չորացնող մեքենաներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930