Ավարտվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի անդրանիկ առցանց հուշամրցաշարը:
Մրցաշարի շուրջ 54 մասնակիցներից, որոնցից 8-ը կրում էր գրոսմայստերի կոչում, մեծ մասը Արսեն Եղիազարյանի սաներն էին: Պայքարի Ավարտին գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ինը հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ դարձավ հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Երեք շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Աննա Սարգսյանը, վաստակեցին 7,0-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ մյուս Մանուել Պետրոսյանն ու Աննա Սարգսյանը բաժանեցին 3-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ