«Բուժանձնակազմից արդեն մեկ մահացած ունենք: Նաեւ դրա համար ենք շեշտում, որ բուժանձնակազմի պաշտպանվածությունը շատ կարեւոր է»,-ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մոտ 4000 բուժաշխատող է ներգրավված. «Այս մարտահրավերից առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու, չնայած դրանում դրվելու են անասելի ջանքեր եւ, դժբախտաբար, մարդկային կյանքեր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ