Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. News.am

Հունիս 23,2020 20:30

ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի եւ առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։

Մակինյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ եւ ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։

Ամրամ Մակինյանն ասաց, որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։

Մակինյանը հայտնեց, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930