Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական մոտ 500 նոր դեպք ունենալու դեպքում 7-8 մահ է գրանցվում». Արսեն Թորոսյան

Հունիս 23,2020 19:44

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր շրջում էր Շենգավիթ վարչական շրջանում, քաղաքացիներին դիմակ բաժանում եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները: Նա մոտեցավ մի տարեց տղամարդու.

-Նկատեցի, որ դիմակը ճիշտ չեք դրել:

-Խեղդում է…

-Դիմակը կանխարգելելու է, որ չհիվանդանաք եւ ծանր վիճակում չգտնվեք:

Ի պատասխան քաղաքացին մատնացույց արեց դիմակի որակը՝ նոր է գնել, բայց կապիչի հատվածից պատռվել է: «Հատկապես երեկոյան, երբ մարդիկ մտածում են, թե չեն երեւում, երբեմն չեն կրում դիմակ՝ ի տարբերություն ցերեկային ժամերի: Մեր խնդիրն այն է, որ սա կենսակերպ դարձնենք՝ չկապելով բնակության վայրի եւ ժամի հետ»,-ուղիղ եթերում արձագանքելով Հանրային հեռուստաընկերության հարցադրմանը՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հանրային առողջության պարագայում պարտադրանք պետք է լինի: Ինչ վերաբերում է հակահամաճարակային իրավիճակին, նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հասցնում են բոլոր հիվանդներին հոսպիտալացնել, սակայն օրական մոտ 500 նոր դեպք ունենալու դեպքում 7-8 մահ է գրանցվում, ինչն արդեն իսկ ողբերգություն է, հետեւաբար՝ իրավիճակն առողջապահական կարողություններով չի որոշվում: «Կոչ եմ անում սահմանափակել բոլոր տեսակի, այդ թվում՝ սգո արարողություններին մասնակցելը»,-քաղաքացիներին հորդորեց Արսեն Թորոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930