Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, ում պատճառով այս նիստերը ձգձգվում են՝ ՀՔԾ-ն, ով այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան». Հովհաննես Խուդոյան

Հունիս 23,2020 18:40

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո այսօր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ Վերաքննիչ դատարանում դուք պնդում էիք, որ նիստերը ձգձգվում են դատավորի պատճառով, իսկ մեղադրող կողմն ասում է, որ ձեր պատճառով է ձգձգվում, որովհետեւ ձեզ ոչ դուրեկան փաստեր կան գործի նյութերում, ինչպե՞ս կարձագանքեք՝ պատասխանեց. «ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, ում պատճառով այս նիստերը ձգձգվում են՝ ՀՔԾ-ն, ով այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան: Այնքան թերություններով, որ դրանք քննարկում-քննարկում ենք ու դրանց տասը տոկոսն էլ չենք սպառել՝ այդ գործի բոլոր թերությունների»:

Հարցին՝ դատավորը կբավարարի՞ դատախազի միջնորդությունը, թե՞ ոչ ու կմտնի գործը դատաքննության փուլ՝ Խուդոյանը պատասխանեց. «Դատավորից որեւէ ակնկալիք չունենք, այսինքն, ոչ դրական, ոչ բացասական: Դատավորից հասնում է արդարադատություն իրականացնել: Գործի իրավական թերությունները հիմա ենք քննարկում, փաստական թերությունները կքննարկենք այն ժամանակ, եթե կանցնենք դատաքննության»:

Հարցին՝ գործում կա՞ն բաներ, որ վախենում եք ջրի երես դուրս գան՝ Խուդոյանը պատասխանեց. «Գործի նյութերը նախաքննության ավարտից հետո գաղտնիություն չեն պահպանում: Որեւէ անձ, ով մտածում է, որ այդ գործի նյութերում կա մի բան, որը կարող է մեզ մտահոգի, կարող է հանգիստ այդ նյութերը հրապարակել»:

Թեեւ Խուդոյանը հավելեց, որ այդ հրապարակումները սովորաբար արվում են համատեքստից կտրված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930