Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը:
Սերբիայի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված՝ հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ