Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոն 200 հազարը, մահացել է ավելի քան 474 հազար մարդ, ապաքինվել՝ 4 միլիոն 961 հազարը: Միացյալ Նահանգներում զոհերի թիվը գերազանցել է 122 հազարը, Բրազիլիայում՝ 51 հազարը:
Կորոնավիրուսի տարածման հիմնական էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկան է, դեպքերի թիվն արագորեն աճում է նաև Հնդկաստանում և Պակիստանում: Հարավային Կորեայի իշխանություններն էլ հայտարարել են, որ Սեուլի մոտակայքում գրանցվել է վիրուսի երկրորդ ալիքը:
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է 7425 նոր դեպք, մահացել է 153 մարդ: Այսպիսով, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600 հազարի: Ստեղծված իրավիճակում Մոսկվայում, որտեղ վերջին օրերին պաշտոնական վիճակագրությունը դրական տեղաշարժ է ցույց տալիս, շարունակում են թուլացնել սահմանափակումների ռեժիմը: Այս ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 8 հազար մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ