«Ատելության խոսքը ՀՀ-ում ուղիղ կապ ունի քաղաքական պայքարի հետ: Այն քաղաքական պայքարը, որը տեղափոխվեց սոցիալական մեդիա, տեղափոխվեց նաեւ ԶԼՄ-ներ, վերջիններիս մեծամասնությունն էլ քաղաքական ճամբարների է բաժանված»,-«Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած՝ «Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե իշխանությունը եւ ընդդիմությունն իսկապես մտահոգ են ատելության խոսքի հաղթահարման խնդրով, ապա իրենց իսկ հռետորաբանությունում նվազագույնի պետք է հասցնեն ատելության խոսքը. «Քաղաքակիրթ բառապաշարով է պետք ասելիքն արտահայտել: Համոզված եմ, որ քաղաքակիրթ բառապաշարով ավելի սուր է հնարավոր քննադատել եւ ուղերձներ հղել, քան ատելության խոսքով կամ վիրավորանքով: Իհարկե, քաղաքական վերնախավը՝ իշխանական եւ ընդդիմադիր, պետք է հորդորեն եւ իրենց համախոհներից պահանջեն զերծ մնալ ատելության խոսքից, մինչդեռ քաղաքական գործիչներն են ատելության խոսքեր շրջանառողները, որոնք «ծաղկեցնում» են իրենց համախոհները»:
Մելիքյանի խոսքով՝ «Ֆեյսբուքում» հայհոյախոսությունը, վիրավորանքներն ավելի շատ են, քան փողոցում. «Փողոցում նույն օգտատերը չի կանգնի եւ հայհոյանք տեղա ինչ-որ մեկի հասցեին: Նույնը կարելի է ասել նաեւ ԶԼՄ-ների մասին: Այն հարթակները, որոնք իրենց ուզում են ԶԼՄ համարել, բայց չեն հրապարակում իրենց ելքային տվյալները կամ սեփականատերերին վերաբերող տեղեկությունը, ավելի շատ են պարունակում հայհոյախոսություն եւ վիրավորանքներ, այնպես որ՝ թափանցիկությունը միշտ զտող դեր է կատարում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պարոն Մելիքյան դա նորմալ է՚ֆեյսբուքահայերը մեծամասնություն են
իսկ փողոցում գտնվողները չխոսկան հարսեր են՝բերանները լաչակով փակված….