Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նրան մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություն` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։
«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար»,-մասնավորապես ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Կարդացեք նաև
«Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության։
Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,-մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները հետագայում ևս կամրապնդվեն. նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ձեր կյանքի և քաղաքական ուղու հարուստ փորձը, Հայաստանի կայուն զարգացման գործում ծանրակշիռ ներդրումը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ են, ինչն արդարացիորեն Ձեզ արժանացրել է անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր կապերի և փոխվստահության վրա, հետագայում ևս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է Ղազախստանի նախագահի ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ