«Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են տարբեր ֆեյք խմբեր»,- «Արարատ» մամուլի ակումբում երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
Նա մանրամասնեց, որ դրանք կազմակերպություններ են, որոնք ունեն աշխատողներ։ Վերջիններս վարձի դիմաց կատարում են տարատեսակ հանձնարարություններ՝ փորձելով հանրության մոտ ստեղծել որոշակի տպավորություն:
Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ նաև ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը ունի ֆեյք հաշիվներ․ «Դա հայտնի ասացվածքի արտացոլումն է մեր կյանքի, որ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդհանրապես ոչ մի առնչություն չունի ոչ մի տեսակի ֆեյքային ոչ մի բանակի հետ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ