Քսան տարի առաջ`2000թ. հուլիսի 7-ին«Առավոտում» տպագրվել էր հարցազրույցս ԱԺ իրավաբանական ծառայության պետ, իմ լավ բարեկամ Վլադիմիր Նազարյանի հետ:
Մենք խոսել էինք դեմոկրատական արժեքների, նորամուծությունների, Սահմանադրական փոփոխությունների մասին`Վենետիկի հանձնաժողովի լույսի ներքո: Մեր զրույցից մի հատված կա, որ տպավորվել էր եւ այս օրերին, չգիտեմ ինչու, հաճախ եմ հիշում:
Նա ասաց. «Ճիշտն ասած, էս Սահմանադրությունը ֆրանսիական մոդելով էր: Ֆրանսիայում 200 տարվա սահմանադրական պրակտիկա կա, ռեալ պետականություն, ինֆրաստրուկտուրաներ, ավանդույթներ, որոնց միջավայրում գործում են ֆրանսիական մոդելները: Բայց մեզ մոտ չկա: Ոնց որ Գաբո բիձեն է ասում. «Մեր երկրումը աբրեշումի ճիճուն բան չի դառնում»: Էն`ինչ-որ Ֆրանսիայում է լինում`մեր սարերում…չի լինում»:
Հիմա Վենետիկի հանձնաժողովինն է. էն ինչ հանձնաժողովում է լինում, մեր սարերում… չի լինում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ