Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ուղերձում մասնավորապես նշված է. «Բելառուսի Հանրապետությունում Ձեզ ճանաչում են որպես փորձառու պետական գործչի, որն իր ամբողջ եռանդն ու գիտելիքներն է ներդնում Հայաստանի և նրա ժողովրդի բարեկեցության բարձրացման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար:
Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ