Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց

Հունիս 23,2020 14:09

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի և քննությունն իրականացնելու համար ավելի անվտանգ պայմաններ ստեղծի։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության և հետաձգեց դատական նիստը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 13։00-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930