Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը վերջին պահին ավելացել ՍԴ նիստի օրակարգում. Ալվինա Գյուլումյանի պարզաբանումները

Հունիս 23,2020 14:00

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է հունիսի 18-ին, երբ մեր օրակարգը կազմված էր: Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, երբ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ սկսել գործի քննությունը»,- լրագրողների հարցին՝ հունիսի 22-ին ՍԴ-ում անցկացված աշխատակարգային նիստի օրակարգում վերջին պահին ինչո՞ւ է ավելացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը, այսպես պատասխանեց ՍԴ նախագահի տեղակալ Ալվինա Գյուլումյանը:

Նա նաև հայտնեց, որ ՍԴ կանոնակարգի համաձայն՝ օրակարգը պետք է հաստատվի. այնտեղ կարող են կատարվել ավելացում և հարցեր հանվել:

Նա նաև տեղեկացրեց, որ նշանակված լինելով նախորդ Սահմանադրության պայմաններում՝ նոր Սահմանադրության համապատասխան ընտրվել է ՍԴ նախագահի տեղակալ:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը հակասահմանադրական ճանաչվի, նա ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, դա գործ է, որ մենք պետք է քննենք: ՍԴ դատավորը և ընդհանրապես դատավորն իրավասու չէ նախապես կարծիք հայտնել իր վարույթում գտնվող գործի վերաբերյալ»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն ե՞րբ որոշում կկայացնի, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ նախագիծը պատրաստ կլինի՞, թե ոչ: Կարող են դատավորները լրացուցիչ հարցեր տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930