Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել ՍԴ ընդդեմ Ազգային ժողովի. Tert.am

Հունիս 23,2020 13:15

Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան:

«Բանն այն է, որ Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահվում լուծելու սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը, և այս լիազորությունը, որը նախատեսել է Սահմանադրությունը, սերտորեն կապված է խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների ուժեղացման հետ: Նպատակը հետևյալն է, որ պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել ընդդեմ Ազգային ժողովի՝ թե’ գործողության, թե’ անգործունության, թե’ իրավական ակտի հետ կապված դեպքերում, եթե համարում է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները վտանգված են կամ խախտվել են»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեսնում է, որ կա ակնհայտ հիմք և բոլոր նախադրյալները` Սահմանադրական դատարան դիմելու: «Միանշանակ հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան, առկա է երկու հիմք` նույն հոդվածի հիման վրա: Առաջինը՝ Ազգային ժողովի անգործունությունն է, որը չի դիմել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու: Չէ որ պատգամավորը որոշում կայացնելուց քվեարկում է կողմ, թե դեմ կամ մասնակցում է կամ չի մասնակցում քվեարկությանը, Սահմանադրությամբ պետք է հնարավորություն ունենա՝ ունենալու Սահմանադրական դատարանի եզրակացությունը, և զրկելով պատգամավորին այդ իրավունքից` մենք զրկել ենք իրեն ամենակարևոր սահմանադրական լիազորություններից մեկից»,-ասաց նա և նշեց, որ Ազգային ժողովի անգործությունը հիմք է:

Երկրորդ հիմքը Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովի ընդունած իրավական ակտը համարեց: «Այսինքն` Սահմանադրության փոփոխությունը, որով Ազգային ժողովի մեծամասնությունը հնարավորություն է ստանում լրացնել Սահմանադրական դատարանի դատավարների զգալի մասը, անմիջական վտանգ է ստեղծում Սահմանադրության վերապահված իրավասությունները ապագայում խախտման համար: Չէ որ նույն մեկ հինգերորդը կարող է հետագայում վիճարկել որևէ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում, և եթե այդ Սահմանադրական դատարանը հիմնականում ստեղծվում է իշխող մեծամասնության կողմից, իսկ այս նախագիծը դրան է հանգեցնելու, ապա նշանակում է, որ մեկ հինգերորդի դիմումը քննվելու է ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարանի կողմից, որի անկախությունը և անաչառությունը երաշխավորված չէ»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930