Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է ատելության խոսքը զսպող մեխանիզմներ մշակել. Ժաննա Ալեքսանյան. «Ժամանակ»

Հունիս 23,2020 12:49

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն սոցիալական ցանցերում ատելության քարոզի դեմ պայքարի մասին:

Վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքների չափերի ավելացման վերաբերյալ իրավապաշտպանը միանշանակ կարծիք չունի: Նա գտնում է, որ առաջնային պետք է լինի պայքարը ատելության խոսքի տարածման դեմ:

Հետևաբար՝ նախագծի արդյունավետության մասով իրավապաշտպանը դժվարացավ տեսակետ հայտնել: Նրա խոսքերով՝ մեկ այլ խնդիր ևս կա. Հայաստանում դատական պրոցեսները, քաղաքացիական գործերը տարիներ են տևում: «Չեմ կարծում՝ օգտակար կլինի այդ տուգանքների չափերի բարձրացումը: Մեզ մոտ մթնոլորտն ավելի վատ է, քան այդ վիրավորանքն ու զրպարտությունը: Դուք տեսնում եք՝ համացանցում ինչ է կատարվում: Ատելության խոսքն է»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը համոզված է, որ պետք է լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ ատելության խոսքը զսպող մեխանիզմներ մշակել:

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930