Հունիսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 16 դեպք։
Կարդացեք նաև
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 2312 նմուշառման հետազոտություն։