Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. Իշխող քաղաքական ուժը օր-օրի վերածվում է դասական բռնատիրական վարչակարգի. «Փաստ»

Հունիս 23,2020 12:32

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը։

Թեմայի շուրջ զրուցել ենք «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ վերոնշյալ փոփոխությամբ մի շարք սկզբունքներ են խախտվում: «Այդպիսով խախտվում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, խախտվում է նաև ժողովրդավարության ամենակարևոր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը:

Փաստորեն, իշխանություններից մեկը մյուս իշխանության նկատմամբ վերահսկողություն է սահմանում՝ ապօրինաբար դադարեցնելով նրա մեծ թվով անդամների պաշտոնավարումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը՝ պատահական չհամարելով նաև օրենքի նախագիծը հապճեպ, առանց պատշաճ քննարկումների ԱԺ բերելու և անցկացնելու հանգամանքը:

«Իշխող քաղաքական ուժը օր-օրի վերածվում է դասական բռնատիրական մի վարչակարգի: Եվ ինչպես բոլոր բռնատիրությունները, մեզ մոտ էլ ձևավորվող այս բռնատիրական խմբակը միշտ իր գործունեությունը պայմանավորում է ժողովրդով՝ անընդհատ չարաշահելով ժողովուրդ բառը:

Իրականում շատ ստանդարտ գործընթաց է սա, ինչը պայմանավորված է նաև այն խայտառակ ձախողումներով, համաձայն որոնց՝ իշխող քաղաքական ուժը այդպես էլ չկարողացավ կառավարել այն, ինչն իսկապես պետք է կառավարեր: Խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին է:

Եվ հիմա մարդիկ փորձում են դա փոխհատուցել սահմանադրական կարգ տապալելով ու Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելով: Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների ձևակերպումները շատ հստակ են:

Կարծում եմ՝ այն աստիճան են հստակ, որին կարող են ծանոթանալ նաև իրավաբանությունից հեռու մարդիկ. սա պարզապես սահմանադրական կարգի տապալում է, պարզապես սահմանադրական դատարանի իշխանության յուրացում է»,-շեշտեց Ռ. Մելիքյանը՝ հավելելով, որ սա «վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունը դրանով կորցնում է իր սահմանադրական կարգը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

 Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930