Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում բո­լոր սրա­ցում­նե­րի հե­ղի­նա­կը մեկ մարդ է, և այդ մեկ մար­դը Նի­կոլ Փա­շի­նյանն է. «Իրատես»

Հունիս 23,2020 12:22

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կան բարդ փու­լում են ու գնա­լով էլ ա­վե­լի են բար­դա­նում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա նշեց՝ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան բազ­մա­թիվ ան­գամ­ներ, տար­բեր մե­սիջ­նե­րով՝ սկ­սած ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նից, ա­վար­տած Սուրբ Ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի բա­վա­կան աղմ­կա­հա­րույց հրա­պա­րա­կում­նե­րով, հաս­կաց­րել է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ո­րո­շա­կի խու­թեր, այ­նուա­մե­նայ­նիվ, կան:

-Մի­նա­սյա­նի ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու ներ­կա­յաց­րած փաս­տերն ա­պա­ցու­ցում են՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ներ­քաշ­ված են ինչ-ինչ ա­պօ­րի­նի գոր­ծարք­նե­րի մեջ,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը։- Չեմ կար­ծում, թե նրա մոտ այդ թղ­թե­րը պա­տա­հա­բար են հայ­տն­վում, նրան այդ ա­մե­նը տրա­մադ­րում են Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյան բա­վա­կան բարձր օ­ղակ­նե­րը: Այ­սինքն, պաշ­տո­նա­կան Մոսկ­վան բա­ցա­հայտ ցույց է տա­լիս, որ դժ­գոհ է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ին­չը, ի­հար­կե, մտա­հո­գիչ է:

Այս ա­մե­նը գի­տակ­ցե­լո՞վ է, որ Փա­շի­նյա­նը խու­սա­փում է մեկ­նել Մոսկ­վա՝ մաս­նակ­ցե­լու Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի 75-ա­մյա­կին նվիր­ված զո­րա­հան­դե­սին:

-Ըստ իս՝ Մոսկ­վա մեկ­նե­լը չե­ղարկ­վել է եր­կու պատ­ճա­ռով: Հաշ­վի առ­նե­լով երկ­րում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի ա­հագ­նա­ցումն ու կա­ռա­վա­րու­թյան՝ դրա դեմ պայ­քա­րի ձա­խո­ղու­մը, մյուս կող­մից՝ կա­ռա­վա­րող թի­մի նկատ­մամբ մարդ­կանց ան­վս­տա­հու­թյու­նը, վար­չա­պե­տը վա­խե­նում է, որ Հա­յաս­տա­նում կա­րող է հե­ղաշր­ջում տե­ղի ու­նե­նալ: Երկ­րորդ պատճառն էլ այն է, որ Փա­շի­նյա­նին ի­րոք պար­տադ­րել են կո­րո­նա­վի­րու­սի թեստ հանձ­նել, ին­չի ժա­մա­նակ կպարզ­վեր՝ ի­րա­կա­նում նա վա­րակ­ված ե­ղե՞լ է, թե՞ ոչ: Պա­րոն Փա­շի­նյա­նը շատ լավ է հաս­կա­նում, որ ե­թե խա­բել է հայ հա­սա­րա­կու­թյանն ու հի­վանդ չի ե­ղել, ա­պա դա ևս մեկ հաղ­թա­թուղթ կա­րող է լի­նել Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­քում, որ մեկ այլ հար­մար ա­ռի­թի դեպ­քում կա­րող են օգ­տա­գոր­ծել Փա­շի­նյա­նի դեմ՝ ցույց տա­լու հա­մար, թե ինչ­պես է ՀՀ վար­չա­պե­տը մեր­թընդ­մերթ ստում սե­փա­կան ժո­ղովր­դին:

Երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, պայ­մա­նա­կան ա­սած, ա­զա­տու­թյան մեջ է, ԲՀԿ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կա­լա­նա­վո­րել դեռևս չի ստաց­վում, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կար­ծես թե կոն­սո­լի­դա­ցիոն գոր­ծըն­թաց­ներ է ու­զում սկ­սել: Քա­ղա­քա­կան դաշ­տում ինչ-որ «սրա­ցում­ներ» հնա­րա­վո՞ր են:

-Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում բո­լոր սրա­ցում­նե­րի հե­ղի­նա­կը մեկ մարդ է, և այդ մեկ մար­դը Նի­կոլ Փա­շի­նյանն է: Նա մտա­ծում է՝ ե­թե երկ­րի ղե­կա­վարն է, ու­րեմն ինչ ցան­կա­նա, կա­րող է ա­նել, ու այդ ա­մեն ին­չը հա­սա­րա­կու­թյու­նը պետք է հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նի: Ի վեր­ջո, գործ սար­քե­լով, գործ կա­րե­լով, հարց չի լուծ­վի: A4 ձևա­չա­փի թղ­թի հի­ման վրա կա­րե­լի է մար­դուն ձեր­բա­կա­լե՞լ: Ի՞նչ է ու­զում ա­պա­ցու­ցել մեզ Փա­շի­նյա­նը, որ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգ­սյա­նի ղե­կա­վա­րած Հա­յաս­տա­նում ընտ­րա­կա­շառք միայն ԲՀԿ՞-ն է բա­ժա­նել: Լավ, դա էլ մի կողմ, բայց ե­թե Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հան­ցանք է գոր­ծել, ա­պա ին­չու՞ այդ ա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ չի բա­ցա­հայտ­վել: Ստաց­վում է՝ ինչ-որ մե­կի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին ին­ֆոր­մա­ցիան Փա­շի­նյա­նը պա­հում է, որ հե­տա­գա­յում, հար­մար պա­հի այդ մար­դուն շան­տա­ժի են­թար­կի: Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան տար­րա­կան շան­տա­ժիստ է: Բայց հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար զանգ­ված կա, որ շատ լավ է այս ա­մե­նը հաս­կա­նում, բո­լորն ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Բաբ­կեն Թու­նյա­նի հարևան անգ­րա­գետ Պո­ղոս չեն: Ե­թե մտա­ծում են՝ մար­դիկ պետք է խոտ ու­տեն ու ա­սեն՝ կեց­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը, չա­րա­չար սխալ­վում են: Կամ երբ ընտ­րա­կա­շառ­քի մա­սին է խո­սում պա­րոն Փա­շի­նյա­նը, մո­ռա­նու՞մ է, թե իր թեր­թի է­ջե­րում ին­չեր էր գրում քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից բա­ժա­նած ընտ­րա­կա­շառք­նե­րի մա­սին: Թող ու­սում­նա­սի­րի, թե օ­րի­նակ, Շի­րա­կի մար­զում ու՞մ էին մե­ղադ­րում ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներն այ­լան­դա­կե­լու մեջ:

Զրույ­ցը՝

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930