Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եմ ափսոսում, որ խորհրդարանը հավատաց գլխավոր դատախազի փաստարկներին, բայց դատարանում դրանք համարվեցին ոչ իրավաչափ եւ ոչ հավատընծա». Թագուհի Թովմասյան. «Հրապարակ»

Հունիս 23,2020 11:43

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամենաըմբոստ ու անհնազանդ պատգամավորներից Թագուհի Թովմասյանը, որը նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրն է եղել, մի քանի ամիս տեւած ֆիզարձակուրդից հետո երեկ առաջին անգամ եկել էր խորհրդարան։ Նա ԱԺ էր եկել հենց այն օրը, երբ «Իմ քայլը» խմբակցությունը միանձնյա՝ առանց ընդդիմության, որոշել էր ՍԴ 3 անդամներից ազատվելու նախագիծն էքսպրես կարգով քննարկել եւ ընդունել։ Ընդդիմադիրները վստահեցնում են, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկել այս նախագծին, վաղը կանգնելու են քրեական պատասխանատվության առջեւ՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով։ Կողմ քվեարկողներից մեկն էլ Թագուհի Թովմասյանն է, որը, ի տարբերություն նախորդ խնդրահարույց քվեարկությունների, եւ չնայած ֆիզարձակուրդում է, եկել էր, որ կողմ քվեարկի այս որոշմանը։ Հիշեցնենք․ նա Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու օրը ներկա չէր, սակայն «Իմ քայլում» այդ թեմայով խիստ քննարկում էր եղել, եւ երեկվա ԱԺ նիստին ներկա էին ու կողմ քվեարկեցին ե՛ւ Թովմասյանը, ե՛ւ Սասուն Միքայելյանը։

– Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումները շատերը համարում են քաղաքական հետապնդում, քանի որ վստահ են՝ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հունիսի 5-ին կառավարությանը քննադատող հայտարարությամբ հանդես եկավ։ Ի՞նչ կասեք այս մասով։

 – Ես այս մասով ընդամենը մի բան կասեմ՝ շատ եմ ափսոսում, որ խորհրդարանը հավատաց գլխավոր դատախազի փաստարկներին, բայց դատարանում դրանք համարվեցին ոչ իրավաչափ եւ ոչ հավատընծա, ինչի համար ես մեծապես ափսոսում եմ։

– Դուք ափսոսում եք, որ դատախազի փաստարկները դատարանում չապացուցվեցի՞ն, թե՞ ափսոսում եք, որ ձեր խմբակցությունը հավատաց դրանց։

– Ես անձամբ ներկա չեմ եղել, հետեւաբար, իրավաբանորեն չեմ հավատացել, բայց ես արդեն պատասխանեցի՝ ես ափսոսում եմ այդ իրադարձությունների համար։

– Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր խմբակցությունը հավատում եւ վստահում է Սերժ Սարգսյանի նշանակած դատախազի փաստարկներին։

– Ձեր հարցը պարունակում է այն միտքը, որը ես արտահայտել եմ պատգամավոր դառնալուց մի 10 օր հետո, ԱԺ ամբիոնից, երբ որ դատախազը ներկայացնում էր իր տարեկան հաղորդումը։ Ես այդ Ձեր քննադատությունն ասել եմ իր աչքերի մեջ նայելով, բայց ինքը չուներ պատասխան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930