Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Են­թադ­րենք, ՍԴ-ի կազմն էլ փո­խե­ցիք, հե­տո՞։ Ներդ­րում­նե՞ր են հո­սե­լու եր­կիր, տն­տե­սու­թյո՞ւնն է ոտ­քի կանգ­նե­լու. «Իրատես»

Հունիս 23,2020 10:40

Վա­րա­կի տա­րած­վա­ծու­թյամբ ու մա­հա­ցու­թյան թվով տա­րա­ծաշր­ջա­նում ար­դեն «մա­տի փա­թա­թան» ենք դար­ձել, մի բուռ ժո­ղովր­դին օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում մեզ­նից կրկ­նա­կի ու ե­ռա­կի շատ բնակ­չու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րը, ո­րոնք կա­րո­ղա­ցել են ա­ռանց դժոխ­քի անց­նել այս փու­լը, որ­տեղ երկ­րի ղե­կա­վա­րը չի հայ­տա­րա­րում, թե դժոխ­քում են ու միևնույն ժա­մա­նակ սահ­մա­նադ­րու­թյան կո­պիտ խախտ­մամբ խոր­հր­դա­րա­նին լծում ՍԴ ան­դամ­նե­րի հար­ցե­րը լու­ծե­լու «սուրբ» գոր­ծին։ Իսկ դուք ա­սում եք՝ պա­տե­րազմ է, ծպ­տուն մի հա­նեք, թո­ղեք իշ­խա­նու­թյու­նը պայ­քա­րի վա­րա­կի դեմ։ Բայց հա­մոզ­վա՞ծ եք, որ իշ­խա­նու­թյու­նը վա­րա­կի դեմ է պայ­քա­րում, թե՞…

Ե­րեկ ողջ օ­րը ի­րա­վա­բան­նե­րը բաձ­րա­ձայ­նում էին խոր­հր­դա­րան ներ­կա­յաց­ված Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի վե­րա­բե­րյալ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կող­մից շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված նա­խագ­ծի հա­կա­սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան մա­սին։ Բայց օ­րենք­նե­րը շր­ջան­ցե­լու հար­ցում ո՞վ էր կաս­կա­ծում այս իշ­խա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին։ Ա­վե­լին, ըստ այդ նա­խագ­ծի, ա­մեն ինչ թո­ղել են խոր­հր­դա­րա­նին, կա­ռա­վա­րու­թյունն ի­րեն դուրս է դրել գոր­ծըն­թա­ցից, այ­սինքն՝ օ­րենք ստեղ­ծող մար­մի­նը դառ­նում է օ­րենք խախ­տո­ղը։ Բայց է­լի զար­մա­նա­լի չէ, ո­րով­հետև այն պա­հին, երբ խոր­հր­դա­րա­նը լց­վեց տա­րա­տե­սակ կենտ­րոն­նե­րից ուղ­ղորդ­վող, կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող մարդ­կան­ցով, ակն­հայտ էր, որ ա­մեն խել­քին փչածն օ­րենք է դառ­նա­լու։

Են­թադ­րենք, ՍԴ-ի կազմն էլ փո­խե­ցիք, հե­տո՞։ Ներդ­րում­նե՞ր են հո­սե­լու եր­կիր, տն­տե­սու­թյո՞ւնն է ոտ­քի կանգ­նե­լու, դո՞ւք եք դառ­նա­լու պա­տաս­խա­նա­տու և ա­ռանց պարգևավ­ճար­նե­րի «նվի­րյալ­ներ», թե՞ հեր­թա­կան լծակն էլ գր­պա­նում ու­նե­նա­լով, ո­րո­շե­լու եք՝ ով է լի­նե­լու իշ­խա­նու­թյա­նը չս­պա­սար­կող, անհ­նա­զանդ հեր­թա­կան թի­րա­խը։ Չլի­նի՞ լրատ­վա­մի­ջոց­նե­րը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930