Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրոնական հայացքների համար աշխատանքից հեռացված ոստիկանը հաղթել է դատարանում

Հունիս 23,2020 00:03

Հայաստանում Վարչական դատարանը պաշտպանել է կրոնի ազատության իրավունքը: Դատարանը քննել է ոստիկանության աշխատակից Էդգար Կարապետյանի հայցը, որն աշխատանքից ազատվել էր կրոնական խմբավորման անդամ լինելու համար: Դատարանն անօրինական է ճանաչել գործատուի որոշումը և վճռել, որ Կարապետյանը պետք է վերադառնա իր աշխատանքին: Բացի այդ դատարանը որոշել է, որ Կարապետյանը պետք է փոխհատուցում ստանա՝ սկսած 2018թ. հարկադիր պարապուրդի համար:

Ինչպես հաղորդում է ADF International-ը, այս գործը կարող է նախադեպ լինել և ազդեցություն ունենալ երկրի պետական ծառայողների կրոնական ազատության վրա:

ADF International-ի իրավական հարցերով աշխատակից Լիդիա Ռիդերը կարծում է, որ ոչ մեկ չպետք է ընտրություն կատարի իր մասնագիտության և հավատքի միջև: Նրա խոսքով՝ դատարանի այս վճիռը դրական քայլ է՝ ուղղված Հայաստանի պետական ծառայողների իրավունքների պաշտպանությանը՝ կրոնական համոզմունքներն արտահայտելու հարցում:

Ըստ տեղեկության՝ Էդգար Կարապետյանը ոստիկանական համակարգում ծառայել է 2001թ., նա արժանացել է մի շարք մրցանակների: 2018թ. վերջին աշխատանքից ազատվել է Ավետարանական եկեղեցու անդամ լինելու համար: Նրան ասել են, որ կարող է շարունակել աշխատել ոստիկանական համակարգում, եթե հրաժարվի հավատքից: Կարապետյանը մերժել է և արդյունքում հեռացվել աշխատանքից:

Չնայած կրոնի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, փոքրամասնությունների կրոնները կարող են դժվարությունների բախվել և համարվել «աղանդ», հաղորդում է ADF International-ը

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930