Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներ կրելու մասին բանավեճ. Պարզաբանում են գիտնականները. «Ամերիկայի ձայն»

Հունիս 22,2020 23:23

«Ամերիկայի ձայն». Դիմակ կրելու խնդիրը արդիական է համավարակի առաջին իսկ օրերից: Մասնագետներն առայսօր բանավիճում են այս հարցի շուրջ

COVID-19-ը բազմաթիվ նորաձեւության ոլորտի տնտեսավարողներին ստիպեց բիզնեսի նոր ոլորտ մուտք գործել: Դրա օրինակներից է Sew Much Fun ընկերությունը, որը ժամանակավորապես լծվեց հիվանդանոցների աշխատողների պաշտպանիչ հագուստների արտադրությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այժմ խորհուրդ է տալիս օգտագործել եռաշերտ, ջրից պաշտպանված դիմակներ:

ԱՀԿ-ի ցուցումների համաձայն դիմակները հանելուց առաջ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը: Դիմակները նույնպես հարկավոր է պարբերաբար լվանալ:

Գիտնականները շարունակում են բանավիճել դիմակներ կրելու անհրաժեշտության շուրջ համաճարակի բռնկումից ի վեր:

Ոմանք պնդում են, որ ոչ մաքուր դիմակների երկարատև օգտագործումը կարող է նպաստել MRSA- ի նման մանրէային վարակների առաջացմանը: Ոմանք էլ, որ դրանք կարող են մոլորեցնել մարդկանց, ովքեր վստահ են, որ պաշտպանված են:

Գիտնականները փաստում են, որ սովորական դիմակները չեն կարող ամբողջապես պաշտպանել COVID-19-ից: Ավելի պաշտպանված են բարձրորակ N95 բժշկական դիմակներ կրողները:

Օքսֆորդի համալսարանի առողջապահության ոլորտի պրոֆեսոր Թրիշ Գրինհալղն ասում է, որ կտորից պատրաստված դիմակներն առավել հարմար են օգտագործման համար: Սակայն նա ընդգծում է, որ դրանք ևս ունեն խնդիրներ, քանի որ պատրաստված են այնպիսի կտորից, որը նախատեսված չէ երկարատև օգտագործման համար:

Մյուսները պնդում են, որ ցանկացած դիմակների անվտանգ օգտագործումը պահանջում է ոչ միայն հիգիենայի բարձր չափանիշներ, այլև դիմակ կրելու կանոնների պահպանում:

Այսօր բազմաթիվ ընկերություններ կատարելագործվում են դիմակի արտադրության ոլորտում` նվազագույնի հասցնելով դիմակի շփումը դեմքի հետ:

Այսպիսով, օրինակ, Իտալիայում արտադրվել են դեմքի թափանցիկ ծածկեր` նախկինում նորաձեւության ոլորտում գործող ընկերության կողմից: Սակայն առցանց վաճառքի զանգվածային աճը չի երաշխավորվում, որ մարդիկ գնում են այնպիսի ապրանք, որը պատշաճ պաշտպանում է իրենց:

ԱՀԿ-ն ներկայացնում է դիմակ կրելու մասին տասներկու քայլից բաղկացած ուղեցույց:

Մասնագետների կարծիքով մարդկանց աշխատանքի վերադարձի տնտեսական հրամայականի հետ մեկտեղ կառավարությունները կաջակցեն ոչ բժշկական դիմակների օգտագործմանը, քանի որ դա այն միակ միջոցներից է, որն օգնում է տնտեսավարողներին ֆինանսապես գոյատևել:

Դիմակներ օգտագործելու պահանջը նույնպես մեծանում է, քանի որ որոշ արդյունաբերություններ, ինչպիսիք են ավիաընկերությունը, հյուրանոցներն ու ժամանցի վայրերը պահանջում են կրել դիմակներ, քանի որ երկու մետր հեռավորության կանոնի կիրառումն այստեղ իրականացնելը գրեթե անհնար է: Դժվարություններ կան նաև հանրային տրանսպորտի ծառայություններում:

Այդուհանդերձ գիտնականների մի մաս կարծում է, որ դիմակների պարտադրումը ավելի շատ մարդկանց հոգեբանական հանգստության համար է, այլ ոչ պաշտպանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930