Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 19-22-ը Վայոց ձորի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 դեպք

Հունիս 22,2020 22:50

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք:

Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):

Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:

Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։

Մարտի 16- հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ, ընդհանուր գրանցվել է 3 մահվան դեպք:

ՀԻՇԵՑՈՒՄ

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝

Կրել դիմակ,

Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,

Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,

Պահպանել սոցիալական հեռավորություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930