Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել. ՀՅԴ

Հունիս 22,2020 22:07

Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ.

  1. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը,
  2. օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առանձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում:

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը:

Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիրքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930