Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսա մեկնաբանություն, թե մենք նախագահից լիազորություն ենք ուզում վերցնել». Միրզոյանը պարզաբանում է

Հունիս 22,2020 21:40

«Տեսա մեկնաբանություն, թե մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրինագիծը, որն այսօր ԱԺ արտահերթ նիստում դրվեց երկրորդ ընթերցման, սահմանում է՝ խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների օրինագծերն այլեւս չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրելու եւ հաստատելու, այլ դրանք ԱԺ նախագահը կհրապարակի 7-օրյա ժամկետում:

«Տեսա մեկնաբանություններ, թե մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել: Տեղեկացնեմ, որ այս օրինագիծն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի աշխատակազմի հետ: Ավելին՝ աշխատակազմից են մեզ գործընկերաբար մատնանշել օրենքի բացը եւ առաջարկել կարգավորում մտցնել, ինչն էլ անում ենք, ուստի ապատեղեկատվության մի տրվեք»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Օրինագծին «կողմ» քվեարկեց 89 պատգամավոր: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանն» այսօրվա արտահերթ նիստերին չմասնակցեցին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930