Լրահոս
Օրվա լրահոսը

Կա վիրուս, որի դեմ չկա ո՛չ բուժող դեղամիջոց, ո՛չ էլ` պատվաստանյութ. Կա վիրուսը քնած պահելու եղանակ. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 22,2020 23:50

Ուղիղ 25 տարի առաջ ԱՄՆ-ում սկսվեցին այն դեղի փորձարկումները, որն ի վերջո ապացուցեց, որ արդյունավետ միջոց է ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի:

Քեւին Լի Թեյլորը քսաներկու տարեկան էր, երբ բուժքույրերից մեկը նրան ասաց, որ նրա մոտ հայտնաբերել են ՁԻԱՀ`իմունաքաղց: Իսկ Քեւինն այն ժամանակ չգիտեր անգամ, թե դա ինչ էր նշանակում: Դա այն ժամանակ նշանակում էր, որ բժիշկը պետք է քիչ ուշ մտներ հիվանդասենյակ ու խորհուրդ տար նրան կարգավորել կիսատ թողած գործերը, քանի որ բուժում այդ վիրուսի դեմ չկար: «Մենք ոչինչ անել չենք կարող», ասաց բժիշկը նրան:

Դա 1985 թվականն էր, երբ ՁԻԱՀ-ի արդյունքում մեծ տարածում գտավ ՄԻԱՎ հիվանդությունը: Սկսվեց մի ժամանակաշրջան, երբ վարակված անձինք ամոթից թաքցնում էին հիվանդությունը: Նույնիսկ բողոքի ալիք բարձրացավ Ինդիանայում, երբ պարզ դարձավ, որ ինը տարեկան մի տղա վարակված էր այդ հարուցիչով:

Դրանից խուսափելու համար Թեյլորը որեւէ մեկին ոչինչ չասաց ու առանց որեւէ ախտանիշի ապրեց մի քանի տարի: Սակայն ի վերջո նրան տեղափոխեցին հիվանդանոց, երբ իմունային համակարգը նրա մոտ լիովին վերացավ:

Բուժման արդյունավետ միջոցներ չկային ու մինչեւ 1995 թվականը միայն ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացել էր ավելի քան 300 հազար մարդ: Համասեռականները, որոնց շրջանում էր ամենից շատը տարածված այս վարակը, իրենց զգացին անտեսված ու լքված:

ACT UP խմբի հիմնադիր Լարրի Քրեյմերը, մինչեւ մահանալն «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում իր ցավն էր արտահայտում այս կապակցությամբ: Եվ «Լռությունը հավասար է մահվան» նրա խմբի նշանաբանը հասավ ԱՄՆ-ի սննդի ու դեղամիջոցների վարչություն: Եվ կառավարությունը շուտով սկսեց ֆինանսավորել ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց կյանքը երկարաձգելու համար սկսված հետազոտությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930