Լրահոս
Օրվա լրահոսը

Վրան խփելու համար՝ շենքը չեն քանդում. Խոսրով Հարությունյան

Հունիս 22,2020 21:55

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Այն, որ օրվա իշխանությունը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:

Այն, որ օրվա իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը նույնքան անհամատեղելի են, որքան «ջուրն ու յուղը», նույնիսկ ջանք չի պահանջվում ապացուցելու համար:

Այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ օրվա իշխանությունը դնում է իրավական պետության «գերեզմանաքարը», պետք է մտոք կույր լինել չգիտակցելու համար:

Այն, որ մենք ականատես ենք լինում օրվա իշխանության կողմից Սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորմանը, նույնիսկ Բաբկեն Թունյանի անգրագետ հարևան Պողոսն է հասկանում:

Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է իդեալական հնարավորություն ապացուցելու Սահմանադրական կարգին հավատարիմ լինելու մասին իր հայտարարությունների ոչ սին լինելը և Երկրի վաղվա օրվա հանդեպ

սեփական քաղաքական պատասխանատվության գիտակցումը, նույնպես ակնհայտ է:

Մնում է տեսնել ընդդիմությունը կունենա՞ այդչափ քաղաքական համարձակություն և սկզբունքայնություն Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ քայլից ձեռնպահ մնալու որևէ հիմնավորում չի ընդունվում:

Ավելին, Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը:

Հ.Գ. Վրան խփելու համար՝ շենքը չեն քանդում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930