Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար․ Հայաստանում ինձ հանդիպած բոլոր բժիշկները իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա

Հունիս 22,2020 20:07

«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալվել Հայաստանում և կարողանալ աջակցել Հայաստանին կորոնավիրուս համաճարակի համատեքստում»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց նախորդ շաբաթ Ֆրանսիայից ժամանած բժշկական խմբի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի ռեանիմատոլոգ, պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը։

Նա նշեց, որ որքան հնարավոր է Ֆրանսիայից ժամանած բժիշկները կարողացան օգնել և կիսվել իրենց գիտելիքներով իրենց հայ գործընկերների հետ․ «Առավել ևս, իմ պատվիրակության ներքո, որը բաղկացած էր 10 հոգուց, ոչ ոք հայ չէր։ Բայց կարծում եմ, որ բոլորը շատ հայեցի մոտեցան հարցին և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հայի արյան ինչ-որ մի նշույլ ունի իր արյան մեջ։ Հաջորդ առաքելությունը Երևան կժամանի եկող չորեքշաբթի։ Այս անգամ այս առաքելության շրջանակներում ներգրավված կլինեն հայկական սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ, որոնք շատ ուրախ են Հայաստան ժամանելու համար և որ կարող են օգնել»։

Ալեքսանդր Մինյոնը հորդորեց հետևել հակահամաճարակային բոլոր կանոններին․ «100 նոր վարակվածները նպաստում են նրան, որ 15 մարդ հոսպիտալացվի, որից 5-ը անպայման կգտնվի ռեանիմացիայում և 2-ը կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում ինձ հանդիպած բոլոր բժիշկները իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց այդուհանդերձ օրնիբուն աշխատում են, աշխատում են գիշերուզօր և աշխատում են համերաշխության համատեքստում»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/259075122184010

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930