Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Դիմակների գները շուկայում ընկնում են»

Հունիս 22,2020 19:22

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ»,- երկուշաբթի պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար՝ միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խիստ պահպանելն է։

«Այն խնդիրը, որը մենք դրել էինք, լուծվում է։ Եվ դիմակների գները շուկայում ընկնում են, և դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի։ Հաջորդ ուղղությունը, որով մենք առաջ ենք շարժվում, առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի մենք հնարավորինս բարձրորակ առողջապահական ծառայություններ կարողանանք մատուցել կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին։ Եվ ես երեկ նաև տեղեկացրել եմ իմ ֆեյսբուքյան էջի միջոցով, որ մենք բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքբերում ենք ունեցել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930