Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով, այս մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում». Հովհաննես Իգիթյան

Հունիս 22,2020 18:45

«Ես ընդհանրապես գտնում եմ, որ հասարակության համար վտանգ չներկայացնող մարդ եւ դատական պրոցեսին ազդեցություն ունենալու հնարավորություն չունեցող մարդ պետք է անցկացվի տնական պայմաններում կամ այլ կալանքի ձեւով: Գագիկ Ծառուկյանի հարցում դա չէր կարեւորը: Այն հայտարարությունը չէր կարեւոր, որ ինքը արեց՝ 97 տոկոս հետո 100 տոկոս հրաժարական»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա նախ նշեց, որ կառավարության հրաժարականի հարցը հակասում է Սահմանադրությանը, բայց կա մեկ այլ հանգամանք. «Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկիների հետ, Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ: Այդ տարօրինակ իրավիճակին, որ մի կողմից ինքն իրեն հայտարարում է սեփականատեր, մի տեղ՝ գործարար, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի քրգործն արվել  ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, նույնիսկ ոչ էլ դատախազության կողմից, այլ՝ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով:

Ինքը պետք է հասկանա՝ երբ որ իր աշխատակիցն ասում է՝ ես ո՞վ եմ, որ կաշառք տամ, դրանով ինքն ասում է, որ ինքը, լինելով ղեկավար մարմին, չի կարող որոշել՝ գումար տալ այս կամ այն գործարքն իրականացնելու համար ու ակնարկում է, որ իր վերեւը կա սեփականատեր, որն իրեն ասել է, որ այդ գումարը տա: Երկրորդը՝ իր ընկերը կամ կոլեգան, իր մոտ պահում է ինչ-որ թղթեր, որոնք ստվեր են  գցում Գագիկ Ծառուկյանի վրա, ինչի՞ է այդ թղթերը պահում 3 տարի, դուք կարո՞ղ եք այդ հարցի պատասխանը տալ: Իմ կարծիքով, այս մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում, թե չէ ինչո՞ւ պիտի այդ մարդը, որը գործընկեր է, ընկեր կամ կուսակից, իր սեյֆում պահեր թղթեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ Գագիկ Ծառուկյանի վրա գործ հարուցելու համար: Այդ պատասխանը դուք ինձնից չեք ստանա, չնայած ես պատասխանը գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930