Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները` 800 զինծառայողի մասնակցությամբ, զորավարժություններ են իրականացնել լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցել է շուրջ 800 զինծառայող, 100 միավոր մարտական զրահապատ մեքենա և ավտոմոբիլային տեխնիկա, շուրջ 40 հրետանային սարք, 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ: Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակը հարձակողական գործողությունների ժամանակ հրամանատարների մարտական ունակությունների կատարելագործումն է լեռնային տեղանքի պայմաններում, ինչպես նաև անձնակազմի ֆիզիկական դիմացկունության ստուգումը, ստորաբաժանումների միջև փոխգործակցության կազմակերպումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ