Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը

Հունիս 22,2020 18:35

«Մենավոր Բազեն» պատմավէպը յանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարուեստական նկարագրութիւնը, որն իր մէջ ներառում է եւ հայերի ցեղասպանութեան ողբերգական դրուագները, եւ խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութիւնը:

Գրքում ներկայացւում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դաւադրութիւններ, վրեժխնդրութիւն՝ ուղեկցուած սիրային, հերոսական ու յուզական տեսարաններով ու պատմութիւններով:

Լուսաբանւում է պատմական դերակատարութիւն ունեցած հայ որդիների անուններն ու գործը, որոնք բարոյականութեան, քաջութեան ու հայրենասիրութեան վառ արտահայտութիւն են:

Ներկայացւում է, թէ ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գաւառի վրայ 1895 թ. Սասունի ապստամբութիւնը, եւ Սուլթան Աբդուլ Համիդի ընդունած 1908 թ. սահմանադրութիւնը:

Գիրքն աւարտւում է 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի նկարագրութեամբ. թէ ինչպէս վէպի գլխաւոր հերոսի՝ Դաւթի ու նրա ընկերների կազմակերպած հերոսական ինքնապաշտպանութեան շնորհիւ գաւառի 26.000 հայությունից փրկւում են 3.000 – ը:

Նշենք, որ պատմաճանաչողական քարոզչութիւն իրականացնելու նպատակով, գրքի առաջին հրատարակչութիւնից որոշակի քանակութիւն մատակարարուել է ներկայումս Խնուսում եւ Մուշում բնակուող՝ դաւանափոխ եղած հայերի ժառանգներին՝ ապագայում նրանց հայացքները դէպի Մայր Եկեղեցի ուղղելու հեռանկարով:

Գրքի 120 կերպարներից շուրջ 80-ը իրական են, որոնցից մի մասի ժառանգները համախմբուելով՝ 2005 թուի փետրուարի 25-ին՝ Զօրավար Անդրանիկի ծննդեան 140 ամեակի օրը հիմնադրեցին «Խնուս» մշակութային հիմնադրամը, որն իր ձեւով հայրենակցական միութեան գործառոյթ ունի:

«Խնուս» մշակութային հիմնադրամն իր գործունեութեան տասնեւհինգ տարիների ընթացքում կազմել եւ հոգեւոր-հայրենասիրական միջոցառումներով հասարակութեանն է ներկայացրել Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառին վերաբերող` Սամուէլ Մհերեանի յեղինակած՝ «Մենավոր Բազեն» եւ «Եւ եղաւ լոյս»  պատմավէպը, «Եդեմի պարտեզը» եւ «Տունդարձի ճամփան» ֆիլմերը, «Ճշմարիտ Լույսը» եւ «Այբ-Քէ» հոգեւոր բանաստեղծութիւնների ժողովածուները` արժանանալով նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեանը եւ գնահատականին:

 

Սամուէլ Մհերեան`

«Մենավոր Բազեն» պատմավէպի յեղինակ,

«Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրէն                                          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930