Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չի պահպանվում դիմակները ճիշտ դնելու կանոնը. ՇՎՏՄ-ն և ԲԸՏՄ-ն մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթունում

Հունիս 22,2020 17:55

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. խախտումներ են դիտարկվել շինանյութի խանութներում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր` հունիսի 22-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի և բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաև շինանյութի վաճառքի մի քանի կետերի: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ:

Խնդիրներ չեն արձանագրվել հագուստի վաճառքի դիտարկված կետերում: Խանութներում առկա են եղել հատուկ փակ աղբամաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Նշված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են:

ԲԸՏՄ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերահսկել է  դիմակ դնելու պարտադիր պահանջի կատարումը

ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։

Վարչական շրջանի մի շարք հուշակոթողների, զբոսայգիների, ջրային տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումները, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։

Շրջայցի ընթացքում տեսուչները փաստել են, որ դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են դիմակները պատշաճ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին ցուցումներ, հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկումներ, նաև տրամադրվել են բժշկական դիմակներ։

Զբոսայգիների, ջրային տարածքներում սպորտով զբաղվող քաղաքացիների շրջանում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր։

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930