Ճանապարհին կանգնեցրել են տղայիս, վիրավորել են, ծեծել են, հիմա բերել ուրիշ հարց են ուզում որդուս վրա դնեն: Իշխանական պատգամավոր է եղել իրենց հետ, բայց չի իջել, չի խառնվել կռվին, մեքենայի միջից հետևել է: Այս մասին Tert.am-ին ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցած Գոռ Բաղդասարյանի հայրը` Լյովա Բաղդասարյանը:
«Ճանապարհին Հայկ Ստեփանյանը կանգնեցրել է Գոռին, վիճել են, մի հասարակ հարց է եղել, մեքենայի ճանապարհ չեն տվել: Հայկ Ստեփանյանն իր «շքախմբով» սկսել է տղայիս ու իր ընկերոջը ծեծել, հենց տեղում ճանապարհի վրա: Իրենց հետ ԱԺ իշխանական պատգամավոր կար, անունը դեռ չեմ ուզում հրապարակել: Իրենք Աշտարակի ձորից վերադառնալիս են եղել, խնջույքի էին գնացել: Մեզ ասում են`10 հոգուց ավել հավաքվել չի կարելի, բայց իրենք 30-ից ավել մարդկանցով խնջույք են արել ու խմած ծեծկռտուք ստեղծել»,- պատմեց Գոռ Բաղդասարյանի հայրը:
Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Հայկ Ստեփանյանին 40 հոգով ծեծել են, նա նշեց, որ իր տղան ընկերոջ հետ է եղել, մինչև դեռ Հայկ Ստեփանյանի կողքին մոտ 5-6 մեքենայով մարդիկ են եղել: Ըստ նրա՝ դրանից հետո որդին, միևնույն է, փորձել է շտկել իրավիճակը, սակայն հայհոյանքներ են կրկին հնչել, որից հետո Հայկ Ստեփանյանին են ծեծել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՏՈ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ։