Ըմբշամարտի միացյալ աշխարհի (UWW) գործկոմի անդամ Նամիգ Ալիեւը հայտարարել է, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտը կարող է հանվել 2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրից:
«Վերջին ժամանակներս հունահռոմեական ըմբշամարտը որոշակիորեն կորցրել է մասսայականությունը, չնայած UWW-ն կանոններում փոփոխություններ կատարելով աշխատում է պահպանել մարզասերների հետաքրքրությունը: 2022 թվականին Դաքարում անցկացվելու է պատանեկան օլիմպիական խաղերը, որտեղ հունահռոմեականի փոխարեն լինելու է ծովափնյա ըմբշամարտը: Ելնելով UWW-ի գործադիր կոմիտեում քննարկումներից՝ կարող եմ ասել՝ ավելի հավանական է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտը չի ընդգրկվի 2024 թ. օլիմպիական խաղերի ծրագիր»,- հայտարարել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ