Լրահոս
Օրվա լրահոսը

Կտուգանվեն 900 թուրքական լիրայով. դիմակ չդնելու համար վարչական տուգանքը կկիրառվի Թուրքիայի բոլոր նահանգներում. Ermenihaber

Հունիս 22,2020 17:40

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրի բոլոր նահանգներում այսուհետև կիրառելու է վարչական տուգանքի մեխանիզմ, բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տնից դուրս գալիս չեն կրի բժշկական պաշտպանիչ դիմակ։

Այդ մասին համապատասխան հրահանգավորումներն արդեն ուղարկվել են բոլոր նահանգապետարաններին:

Դիմակ կրելը Թուրքիայում պարտադիր է դառնում այսօրվանից՝ հունիսի 22-ից։ Օրենքի պահանջը խախտողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, կամ ավելի քան 130 դոլարով։

Նախքան այդ, Թուրքիայի իրավապահները 4 օր շարունակ հանրությանը զգուշացրել և իրազեկել են, որ կիրառվելու է դիմակ դնելու պարտադրանք։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930