Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինն իրեն արժանի փոխարինող չունի, ուստի երկրի գործող նախագահը պետք է առաջադրվի գալիք ընտրություններին՝ Ռուսաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար: Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում:
Նա կարծում է, որ Պուտինը պետք է անպայման առաջադրվի՝ Ռուսաստանի ինքնիշխանությունը պահպանելու, արտաքին և ներքին սպառնալիքներից երկրի անվտանգությունը պաշտպանելու, ինչպես նաև միջազգային հեղինակությունը բարձրացնելու և համակողմանի զարգացման համար: «Այսօրվա դրությամբ չեմ տեսնում մեկին, որին կարելի է համարել նրան փոխարինող»,-գրել է Կադիրովը:
Նա նաև նշել է, որ աջակցում է սահմանադրական փոփոխություններին: Կադիրովը կարծում է, որ այդ փոփոխությունները ուղղված են երկրի հզորության հետագա ամրապնդմանը, տնտեսական, սոցիալական, հոգևոր զարգացմանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նախագահական գալիք ընտրություններին, եթե ընդունվի սահմանադրական համապատասխան փոփոխությունը: «Ինքս ինձ համար դեռ չեմ որոշել: Չեմ բացառում առաջադրվելու հավանականությունը, եթե սահմանադրությունը թույլ տա»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ