Օդամղիչ ատրճանակ 10 մետր դիսցիպլինում աշխարհի նախկին ու Եվրոպայի գործող կրկնակի չեմպիոն, սերբ հրաձգուհի Բոբանա Վելիչկովիչը մահացել է ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
30-ամյա մարզուհին առաջնեկին լույս աշխարհ բերել է մոտ երեք շաբաթ առաջ, որից հետո ընկել է կոմայի մեջ: Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի առողջական վիճակը հիմա բժիշկներին այլեւս չի անհանգստացնում, սակայն մայրն այդպես էլ չի տեսել իր զավակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ