Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում պատգամավորներին՝ զերծ մնալ առանց Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու, նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց. «Ազգային օրակարգ»

Հունիս 22,2020 16:32

Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նախատեսելով նրա երկրորդ ընթերցումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այսպիսի ընթացակարգը բացահայտ հակասում է ՀՀ Սահմանադրության 169 Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86 Հոդվածին, որով միարժեք նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պարտադիր ներկայացնել Սահմանադրական դատարան՝ հաստատելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։

Մենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից, և Սահմանադրության պահանջներին համապատասխան, դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Միաժամանակ, կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավորներին՝ զերծ մնալ առանց Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու, նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց։

Եթե, այնուամենայնիվ, սահմանադրության պահանջների խախտմամբ, տեղի ունենա երկրորդ ընթերցմամբ այս նախագծի ընդունումը, պահանջում ենք ՀՀ Նախագահից՝ չստորագրել Սահմանադրության պահանջների խախտմամբ ընդունվող նախագիծը, և ուղարկել այն Սահմանադրական դատարան։ Նմանապես, նաև գնահատելով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունը ԱԺ արտահերթ նիստից, հորդորում ենք նրանց համատեղել ուժերը, և դիմել ևս Սահմանադրական դատարան՝ ստուգելու այս նախագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930