Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամսվա սնունդ ու հիգիենիկ պարագաներ. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է կորոնավիրուսի հետևանքով տուժած եզդիներին

Հունիս 22,2020 16:41

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ԿՈՎԻԴ-19 համավարակն  անհամաչափ և ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում ազգային փոքրամասնությունների վրա՝ առողջապահական ու հանրային մի շարք ծառայություններին նրանց ցածր հասանելիության պատճառով: Ցածր որակավորում պահանջող և բարձր մրցակցություն ունեցող աշխատանքային շուկայում կրճատումները կատարվում են ոչ համաչափ և առաջին կրճատվողները  հաճախ դառնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, կորցնելով աշխատանքը, զրկվում են ապրուստի միջոցներից:

Ազգային փոքրամասնությունների սոցիալական իրավիճակը հատկապես սուր է մարզային բնակավայրերում, քանի որ բնակիչներից շատերը համաճարակի պատճառով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հրատապ աջակցություն է տրամադրում ԿՈՎԻԴ-19-ի տարածման հետևանքով սոցիալապես խոցելի վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով: Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը մեկ ամսվա համար նախատեսված սնունդ ու հիգիենիկ պարագաներ կհատկացնի եզդի անապահով ընտանիքներին: Այս հրատապ օգնությունը կուղղվի, մասնավորապես այն ընտանիքներին, որտեղ կան չգրանցված աշխատողներ:

Աջակցության ծրագրից կօգտվեն Երևանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի 27 համայնքների ավելի քան 400 եզդիներ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930