Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հաստատել է COVID-19 համավարակի պայմաններում անցկացվելիք մրցաշարերի բժշկական պրոտոկոլը

Հունիս 22,2020 15:41

Տղամարդկանց թենիսի մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 14-ին:

Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հաստատել է COVID-19 համավարակի պայմաններում անցկացվելիք մրցաշարերի բժշկական պրոտոկոլը:

ATP մրցաշարերի բոլոր մասնակիցները, ներառյալ խաղացողները, մարզիկները, ֆիզիոթերապեֆտները, մրցավարները եւ կազմակերպիչները, ամեն օր կջերմաչափվեն: Բոլոր նրանց, ում ջերմությունը բարձր կլինի 37,8-ից, չեն թողնի մուտք գործել մրցավայր եւ կուղարկեն կարանտին:

Մրցավայր ժամանելուն պես բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այնուհետեւ գործընթացը կկրկնվի չորս օրը մեկ պարբերականությամբ: Դրական արդյունքի դեպքում հիվանդացածի հետ շփված բոլոր անձինք կթեստավորվեն երկու օրը մեկ:

ATP-ն նաեւ հորդորում է բոլոր թենիսիստներին COVID-19-ի թեստ հանձնել մրցավայր մեկնելուց առաջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930