Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հունիսի 21-ին աշխարհում մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 183 հազար 20: Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ամենաշատ նոր դեպքեր գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայում՝ մոտ 55 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 37 հազար, Հնդկաստանում՝ մոտ 15 հազար: Իսկ Ռուսաստանում մայիսի 25-ից հետո առաջին անգամ գրանցվել է մահերի նվազում. երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7600 դեպք, մահացել՝ 95 մարդ:
Նշենք, որ հունիսի 22-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 9 միլիոնը, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 470 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4 միլիոն 840 հազարը:
Միևնույն ժամանակ Եվրամիության երկրները ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները: Իսպանիան չեղարկել է արտակարգ դրությունը, որը գործում էր նախորդ 3 ամիսներին, բացել է սահմանները եվրոպական երկրների մեծ մասից զբոսաշրջիկների համար, նրանք այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ