Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. Ամենապարզ և ճիշտ լուծումներից մեկը՝ ուղղակի «կողմ» չքվեարկելն է

Հունիս 22,2020 15:15

Լուծում առաջին

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակները, կողմ քվեարկողները։ Սա  հետագայում ունենալու է ծանր հետևանք։ Հետևաբար` ամենապարզ և ճիշտ լուծումներից մեկը՝ ուղղակի «կողմ» չքվեարկելն է։

Վենետիկի Հանձնաժողովն իր կարծիքում ընդգծել  է, որ անփոփոխելիությունը կոչված է օրվա քաղաքական մեծամասնությունից պատվար լինելու սահմանադրական դատարանի դատավորների համար։ Հանձնաժողովը հատուկ նշում է, որ անթույլատրելի կլինի, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին իր ցանկացած նորերով, իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակված լինելը չի կարող համոզիչ պատճառ լինել դատավորին փոխարինելու համար։

Ես չգիտեմ, թե իմքայլականներն ինչպիսի հիմնավորում կներկայացնեն ՍԴ դիմելու պահանջն անտեսելու կապակցությամբ, չգիտեմ նաև, թե ինչպես կարդարանան Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները անտեսելու վերաբերյալ, բայց մի բան փաստ է. այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:  Այս ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը հետագայում կասկածի տակ է դնելու Սահմանադրական Դատարանի լեգիտիմությունը։

Լուծում երկրորդ

Եթե Սահմանադրությունը փոփոխվի այս ճանապարհով, ապա խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ  պարզ ճանապարհ իրեն և երկիրը ապահովագրելու համար՝ դիմել Սահմանադրական դատարան։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930