Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» քվեարկեց միայնակ. ՍԴ ճգնաժամի լուծման օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Հունիս 22,2020 14:57

Ազգային ժողովն այսօր միաձայն եւ առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների օրինագիծը: «Կողմ» էր քվեարկել 89 պատգամավոր:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» նոր օրինագծով՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու են: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այս օրինագծի վերաբերյալ այսօր է կարծիք հրապարակել:

Օրինագծի երկրորդ եւ ամբողջական ընթերցումը պետք է կայանա այսօր՝ ժամեր անց:

Նշենք, որ օրինագծի քննարկմանը եւ քվեարկությանը մասնակցեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: ԲՀԿ-ն այսօր հայտարարել էր քաղաքական բոյկոտի մասին, իսկ «Լուսավոր Հայաստանն» առավոտյան ակնարկեց, որ չի ցանկանում նիստին մասնակցել՝ օրինագծի հետ կապված մի շարք նկատառումներ հաշվի առնելով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930