Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսը» Քյոլնից փայլեց իր ողջ հմայքով. ստացված միջոցները կհատկացվեն Ծաղկաշենի Ս. Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներին

Հունիս 22,2020 14:17

Չնայած սահմանափակումներին, այդուհանդերձ համաճարակային կանոնների խիստ պահպանմամբ, «Լույսը» Քյոլնից փայլեց իր ողջ հմայքով։

«Լույս» նվագախմբի և գերմանական քյոլշ-ռոք «Բրինգս» բենդի համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց մի հրաշալի ստեղծագործություն։ Լույս տեսավ „Wat söke uns Dräum“ «Ի՞նչ կը փնտրեն մեր երազները» երգը, հեղինակ ՝ Ռոլլի Բրինգս, դիրիժոր՝ Արտակ Ոսկանյան։ Երգը կատարյալ է դարձնում հայկական դուդուկի նվագակցությունը։ Ծիրանափողի հնչյունները՝հայի հոգու ձայնը, և հուզեց, և գրավեց ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ գերմանացիներին։

Նախագծի 100 մասնակիցները՝ «Լույս» նվագախումբը, 4 երգչախմբերը, ինչպես նաև «Բրինգս» բենդը՝ Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ, հիանալի կատարեցին իրենց վրա դրված բարդ աշխատանքը։

Միջմշակութային այս համագործակցության նպատակը միայն երաժշտությունը չէ, այլ նաև բարեգործական աշխատանքը։ Տեսահոլովակից, երգից ստացված միջոցները, ինչպես նաև հանգանակությունները, կհատկացվեն Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղում գտնվող ավիրված Ս. Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներին։

Շնորհակալություն ենք հայտնում ռեժիսոր՝ Արտակ Զիլֆիմյանին, արհեստավարժ տեսահոլովակը պատրաստելու համար, ինչպես նաև Կարեն Սարգսյանին (նոտացիա), Էմին Բոլբոլյանին (Websupport), Մումեղ Նավոյանին (լուսանկար) ու բոլոր անձերին, որոնք մաս կազմեցին իրականացնել նախագիծը։

«Լույս» նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930