Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում պատասխանեցին Դավիթ Հարությունյանին. «Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու մեջ մեղադրելն անընդունելի է»

Հունիս 22,2020 14:14

«Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովն ակնհայտորեն իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին եւ իրավիճակը ներկայացրել միայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից: Այս գործչի մեղադրանքի հիմքում ի՞նչը կարող է լինել՝ հանձնաժողովի արտահայտած կարծիքի մասին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր արդարադատության փոխնախարար Ռուստամ Բադասյանին նման հարցադրում հղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» նոր օրինագծով՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու են: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այս օրինագծի վերաբերյալ այսօր է կարծիք հրապարակել:

Ռուստամ Բադասյանը, որն օրինագծի հարակից զեկուցողն է, ցավ հայտնեց, որ նշյալ գործչի կողմից նման հայտարարություն է հնչել. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավականին հավասարակշռված է: Նման հեղինակավոր կառույցը չի կարող որեւէ կերպ եւ որեւէ դեպքում իր հեղինակությունը, իրավունքի սկզբունքները մի կողմ դնի եւ որեւէ երկրի իշխանության համար «հարմար» տարբերակ մատուցի: Սա միանշանակ է: Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու մեջ մեղադրելն անընդունելի է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930