Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրա Զոհրաբյանը երբեք տղամարդու հաշիվը չի փակում». Նաիրա Զոհրաբյանը դատի է տալու՝ ռեստորանում 1 մլն դրամ հաշիվ փակելու լուրի համար

Հունիս 22,2020 14:07

«Երկրում սկսել են քաղաքական ռեպրեսիաներ, դա երեւաց նաեւ ԱԱԾ-ի տարածած «բոյեվիկ» հայտարարության մեջ, որ դիմում են մեր հայրենակիցներին: Գլխավոր դատախազը ամբիոնից ասում էր՝ հանգիստ եղեք, տիկին Զոհրաբյան, փաստերն ավելի քան խոսուն են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ հիմա ընկած փաստեր են պեղում Ծառուկյանի դեմ. «Հիմա համայնք առ համայնք, տերեւ առ տերեւ, ճյուղ առ ճյուղ, թուղթ առ թուղթ, գյուղ առ գյուղ ընկած մարդիկ են պեղում, ովքեր A4 ձևաչափի թղթի, կամ մաթեմատիկայի տետրակի վրա կարող են գրել, որ,ասենք, օրինակ, Ծառուկյանը, մեզանից որեւէ մեկը ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց կամ փող է տվել, կամ փողի խոստում: Հիմա էլ դա բավարար չի, ԱԱԾ-ն բոյեվիկ ռոլիկով է դա անում…Դուք տեսաք, թե առաջին ատյանի դատարանում ինչպես ջարդուփշուր եղավ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը, որեւէ հիմնավոր փաստ, բացի A4 ձևաչափի թուղթ օդում թափահարելուց, որ տեսեք, Վալոդիկը կամ Սուրենչիկը գրել է, որ ինչ-որ մեկին Գագիկ Ծառուկյանն ասել է…Որեւէ փաստ, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է փողով քվե գնել, այդ թափահարած թղթի մեջ, ինչպես տեսաք, չկա»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքացիական դատարան հայց է ներկայացնելու. «Բարմեն ներկայացած ոմն Գուրան Վաշակիձեն մի քանի օր առաջ իր էջում ՊՈԱԿ-ի պատվերով հրապարակել էր, որ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ, քարոզարշավի օրերից մեկում մենք մտել ենք ռեստորան, անունը չեմ հիշում: Այստեղ գալիս է ամենահետաքրքիրը՝ Նաիրա Զոհրաբյանն այդ ռեստորանում փակել է 1 մլն դրամի հաշիվ: Ես դիմել եմ դատարան: Ես հասկանում եմ, որ իրական կնոջ, իսկական կնոջ մասին պատկերացումները մեր գործընկերների եւ մեզ մոտ բացարձակապես տարբեր են: Նաիրա Զոհրաբյանը երբեք տղամարդու, տղամարդկանց հաշիվ չի փակում, մեր եւ ձեր ընկալումները կնոջ մասին բացարձակապես տարբեր են: Միգուցե եղել է նման դեպք, հրավիրել են քարոզարշավից հետո հաց ուտելու, ընդմիջում անելու: Մենք ոչ մեկի բանակի քեֆը եւ հարսանիքը չենք արել, որ ստիպված լինեինք 1 մլն հաշիվ փակել»:

Հայցում Զոհրաբյանը պահանջում է 2 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930