Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը չպետք է չլսեինք, ապա ինչո՞ւ էին հարցնում առհասարակ

Հունիս 22,2020 13:51

«Վենետիկի հանձնաժողովն այն մոտեցումը, որ դրված է այս փոփոխության հիմքում՝ դատավորներ կարգավիճակի հավասարեցման առումով, ողջունել է եւ պաշտպանում է: Դա օրինագծի առանցքն է, որի շուրջ հանձնաժողովի հետ ըմբռնում կա»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի նկատառմանն այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովը որոշակի  դիտարկումներ էր ներկայացրել այսօր քննարկվող օրինագծի վերաբերյալ՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» նոր օրինագծով՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ՍԴ գործող նախագահ Հրահր Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու են:

Հովակիմյանը շեշտեց. «Շատ շնորհակալ ենք հանձնաժողովին, գործակցությունն արդյունավետ էր, բայց նրբություններ կան: Մենք իրացնում ենք այն ճանապարհը, որը մեր համար նախընտրելի է՝ հաշվի առնելով իրողությունը»:

Հովակիմյանը նշեց՝ այս օրինագիծն առաջին ընթերցմամբ է քննարկվում, իսկ օրինագծի վերաբերյալ ՍԴ դիմելու հարցին պետք է անդրադառնան երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ. «Այս պահին այդ խնդրին չենք անդրադառնում»:

Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ եթե Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը չպետք է չլսեինք, ապա ինչո՞ւ էին հարցնում առհասարակ: Վահագն Հովակիմյանը քմծիծաղով պատասխանեց. «Իրականում մենք հենց հանձնաժողովի կարծիքով ենք առաջնորդվում: Մենք հենց հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելով ենք այս օրինագիծը ներկայացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930